Սամվել Թոփալյան

Դերասան

Սամվել Թոփալյան

Սամվել Թոփալյանը հայ դերասան է, ծնվել է 1984 թվականի օգոստոսի 19-ին Երևանում, Հայկական ԽՍՀ-ում։ 2002-2006 թվականներին սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։

2007 թվականից աշխատում է Արմեն Մազմանյանի անվան «Գոյ» և Երևանի Հենրիկ Մալյանի անվան թատրոններում՝ որպես դերասան։ Նկարահանվել է բազմաթիվ հեռուստասերիալներում և ֆիլմերում, այդ թվում՝ «Ընտանյոք հանդերձ» սիթքոմում։